Անցնել բովանդակությանը

Հրաշք-աղջիկ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1906

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի, Ճառագայթող քո աչքերով դու եկար, Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար, Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի… Կախարդ լուսնի հրապուրող շողի պես Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ, Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ, Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։ Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես, Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք, Քո աչքերում կա մի անանց զմայլանք. Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես… Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ, Գիշերային արեգակի ճառագայթ,— Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ, Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…

1906

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Հրաշք-աղջիկ» բանաստեղծությունը (1906, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1906 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 16