Անցնել բովանդակությանը

Իմ խաղաղ երեկոն է հիմա

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Իմ խաղաղ երեկոն է հիմա Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ. Քեզ երբեք սիրտըս չի մոռանա, Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ… Տարիներ, տարիներ կըսահեն, Կըմեռնեն երազները բոլոր — Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ Օրերում անհաստատ ու մոլոր։ Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ — Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ. Անունըդ թող փարոս լինի ինձ Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12