Անցնել բովանդակությանը

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1907

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին, Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին… Ես մոլորված մի կրակ, ես անհաստատ մի հոսանք, Վիհե՜ր, վիհե՜ր անհատակ — տրտմություն ու ափսոսանք։ Օտար, երկիր, օտար հող, թախիծով լի երազներ, Անրջանքներ մեղմ մարող, անվերադարձ հիացքներ։ Քաղցր է մութը քո գրկում, լույսը սև է առանց քեզ. Այնպե՜ս մեղմ ես դու գգվում, դու լուսեղեն ես այնպե՜ս։ Դու իջնում ես որպես հուշ, որպես ուրիշ կյանքի լույս, Քո հայացքում կա անուշ մեղմություն ու արշալույս։ Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին, Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ .անգին…

1907-1908

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12