Անցնել բովանդակությանը

Անջատման երգ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905

Դու անհոգ նայեցիր իմ վրա Ու անցար քո խաղով կանացի. Ես քեզնից դառնացած հեռացա, Ես քեզնից հեռացա ու լացի… Իմ հոգին ծովերում անծանոթ — Մենավոր ու մոլոր մի նավակ, Մատնեցի փոթորկին աղմկոտ, Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ… Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում, Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան. Միայն հողմն է տխուր շառաչում, Անթափանց մեգ-մշուշ է միայն…

1905

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12