Անցնել բովանդակությանը

Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1907

Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Երեկոն վառեց լույսեր դժգունակ. Մութը հյուսում է տրտմության ժանյակ, Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում. — Իմ սիրտը տրտո՜ւմ, իմ սիրտը մենա՜կ… Մեռած լուսնյակը, մենակ ու աղոտ, Սփռում է շուրջը իր շողերը ցուրտ. Հավետ լռում է մի տխուր խորհուրդ, Վառվում է հավետ մի անանց կարոտ — Սի՛րտ իմ ցնորող, սի՛րտ իմ անհագուրդ… Տխուր ու մենակ լուսնյակն է վառվում,— Իմ սիրտն է լալիս մենակ ու ցավոտ. Լուսնյակն արևի ըստվերն է աղոտ, Արևի ցոլքն է լուսնյակը տրտում. — Փառքիդ ստվե՛րն է իմ կյանքը կարոտ։

1907

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 15