Անցնել բովանդակությանը

Ձմռան գիշեր

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1907

Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնում Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.— Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։ Բարձր տների պատուհաններում Պայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ. Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում, Ւնձ համար չկա այսօր ու երեկ։ Կես գիշերն անցավ… Ես տուն չեմ գնում. Երկար, անդադար մայթերն եմ մաշում. Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում, Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում… Լապտերը միգում1 մաղում է պաղ բոց, Ես աննպատակ շրջում եմ անվերջ. Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ։

Ձմեռ, 1907-1908

Ծանոթագրություններ

  1. 1 միգում — մեգ բառի ներգոյական հոլովը. նշանակում է՝ մշուշում, մառախուղում
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 16