Անցնել բովանդակությանը

Սև գիշերն իջավ իր անհայտ գահից

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1907

Սև գիշերն իջավ իր անհայտ գահից Եվ մութով լցրեց երկինք ու գետին Խավարեց հեռվում փարոսը հետին.— Սասանում եմ ես ջրերի ահից։ Շողում են, դողում աղմուկով զվարթ, Անխոս քարանում ու նորից խաղում, Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում, Խուլ շառաչում են — լարում են թակարդ… Նավը ճեղքում է ջրի հայելին, Իր ցուրտ աչքերով ծովն է նայում ինձ, Կտրված եմ ես երկնից ու հողից — Իր թելն է մանում անխուսափելին։ Գերի է նավըս անակնկալին. Մութով կտրված երկնից ու հողից…

1907

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Սև գիշերն իջավ իր անհայտ գահից» սոնետ բանաստեղծությունը (1907, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-4-2 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 14