Անցնել բովանդակությանը

Կրկին հնչում է թունավոր լեզուդ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Կրկին հնչում է թունավոր լեզուդ Եվ քո խոսքերի նիզակները սուր, Եվ քո համբույրը, որպես քաղցր սուտ.— Բախտ են խոստանում իզո՛ւր և իզու՛ր… Իմ մեջ մարել է մի լույս արեգակ, Մահու գիշերն է մթնել իմ հոգում,— Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ, Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում… Կանգնել ես որպես անհաղթ հրապույր, Մոտեցար ահա կարող ու խոնարհ, Մթնում բորբոքվեց մի արնոտ համբույր, Մեղքի պես թովիչ, ցավի պես խելառ։ Օձեղեն մարմնով փարվել ես կրծքիս,— Եվ քո ցանկության ահեղ փոթորկում Անեծք է թափում անկարող հոգիս Եվ անհույս ճչում քո թունոտ գրկում…

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Կրկին հնչում է թունավոր լեզուդ» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ 8-4-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 16