Անցնել բովանդակությանը

Ես չըգիտեմ՝ ո՛ւր են տանում հեռավոր

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Ես չըգիտեմ՝ ո՛ւր են տանում հեռավոր Ուղիների ժապավեններն անհամար, Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր Ե՛վ աղոթում, և՛ թախծում եմ քեզ համար։ Եվ իմ մոլոր ուղիներում, ո՛վ գիտե, Գուցե մի օր դու երևաս լուսերես. Գուցե ժպտաս քո խոսքերով արծաթե Եվ մութ սրտիս նոր խնդության լույս բերես։ Օձանըման ոլորումով հեռախույս Ինձ կանչում են ուղիները բյուրավոր. Արդյոք ո՞ւր ես, խորհրդավոր արշալույս, Հանդիպումի երջանկության պայծառ օր…

1908

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Ես չըգիտեմ՝ ո՛ւր են տանում հեռավոր» բանաստեղծությունը (1908, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից) գիշերվա և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12