Անցնել բովանդակությանը

Գարուն

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպես նազով են փակվում. — Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, Մի նոր հուզում է սիրտըս մրրկում… Անտես զանգերի կարկաչն եմ լսում, Իմ բացված սրտում հնչում է մի երգ. —Կարծես թե մեկը ինձ է երազում, Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

1908

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 12