Ծիածան 1917
Ծիածան
Ժողովածու · 1917
Եղիշե Չարենցի «Ծիածան» ժողովածուն (1916-1917)՝ կապույտի, ոսկու, մանուշակագույնի, երազի ու հոգու խորհրդանշական բանաստեղծություններ։
54 բանաստեղծություն
մոտ 108 րոպե
91.8K դիտում
Նախաբան
Կարինե Քոթանճյանին
Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր…,
Բանաստեղծությունների ցանկ
1 «Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ» 2 «Հոգին չի մեռնում։ Մարմինը թողած երկրային փոսում»
Ծիածանը
3 «Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,» 4 «Երեք գույն կա երազային քո երկրում —» 5 «Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,»Կապույտը
6 «Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,» 7 «Արևից առաջ և ոսկուց առաջ —» 8 «Առավոտ կանուխ, երբ արև չկա,» 9 «Քո՜ւյր, արցունքները — մաքուր» 10 «Երբ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու»Ոսկին
11 «Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին» 12 «Արևի ոսկին ինչո՞ւ է փակում» 13 «Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին» 14 «Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,» 15 «Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,» 16 «Հրոտ, հրաշեկ ոսկին արևի՝» 17 «Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին —» 18 «Արևը — որպես մի ոսկի թիթեռ» 19 «Ու թուլացած, ու սփրթնած կմարի» 20 «Ու կտարածվի մի տրտում մշուշ»Մանուշակագույն
21 «Կապույտից հետո և ոսկուց հետո,» 22 «Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—» 23 «Ու տրտում էին քո աչքերը թաց,» 24 «Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության» 25 «Աղոթքի պես, երգի պես» 26 «Քո՜ւյր, երազներն այրվեցին ու անցան,»Հրաժեշտի երեկո
27 «Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,» 28 «Դու մոտեցար որպես քույր…» 29 «Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ» 30 «Կանցնեն օրերը բոլոր»Գազելներ
31 «Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,» 32 «Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,» 33 «Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ» 34 «Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ» 35 «Դու կապույտը սիրեցիր — չգտար,» 36 «Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին» 37 «Բոլոր խոսքերն իմ երգում — ճաճանչներ են լոկ» 38 «Քո՜ւյր, իմ հոգին լուռ ու տարտամ — մի ստվեր է լոկ,» 39 «Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի» 40 «Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, —» 41 «Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—» 42 «Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քո՜ւյր,» 43 «Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր,» 44 «Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա, —» 45 «Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, —» 46 «Որքան ցավ կա, որքան ցա՛վ կա այս կարոտում իրիկնային,» 47 «Թող ապրի հոգին — կապույտ վանդակում» 48 «Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա» 49 «Իրիկնային քո՜ւյր իմ հեզ, մեռելի՛ պես դու անցի՜ր,» 50 «Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ» 51 «Շրթունքներիդ հոգեվարքն է, քույր իմ, հեզ —» 52 «Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,» 53 «Քեզ կհասնեմ, քո՜ւյր իմ, ես — Ամենտի Երկրում» 54 «Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին»«Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ»
Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի ճանապարհ…
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի ճանապարհ…
երազտխուր +1
«Հոգին չի մեռնում։ Մարմինը թողած երկրային փոսում»
Հոգին չի մեռնում։ Մարմինը թողած երկրային փոսում —
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում։
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,—
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,— Քո գրկում բերկրի։
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում։
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,—
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,— Քո գրկում բերկրի։
հոգևորմահ +2
Ծիածանը
«Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,»
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
սերգեղեցկություն +1
«Երեք գույն կա երազային քո երկրում —»
Երեք գույն կա երազային քո երկրում —
Երեք գույն։
Թափանցիկ են այն գույները քո երկրում —
Քո հոգում։
Երեք գույն։
Թափանցիկ են այն գույները քո երկրում —
Քո հոգում։
երազգեղեցկություն +1
«Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,»
Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում—
Ծիածան։
Որ անցան —
Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում—
Ծիածան։
երազգեղեցկություն
Կապույտը
«Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,»
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ։
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ։
հոգևորերազ +1
«Արևից առաջ և ոսկուց առաջ —»
Արևից առաջ և ոսկուց առաջ —
Տրտո՛ւմ է այնքան.
Խմում է հոգին բաժակը երազ
Այդ կո՜ւյս տրտմության։
Տրտո՛ւմ է այնքան.
Խմում է հոգին բաժակը երազ
Այդ կո՜ւյս տրտմության։
երազտխուր +1
«Առավոտ կանուխ, երբ արև չկա,»
Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես։
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես։
երազլույս +1
«Քո՜ւյր, արցունքները — մաքուր»
Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր։
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր։
վիշտսեր +1
«Երբ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու»
Երբ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու
Անշշուկ քնած, —
Քո՜ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո —
Կապույտում մնաց։ —
Անշշուկ քնած, —
Քո՜ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո —
Կապույտում մնաց։ —
մենությունկարոտ +1
Ոսկին
«Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին»
Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին։
— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին։
Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա։
— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին։
Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա։
արևմահ +1
«Արևի ոսկին ինչո՞ւ է փակում»
Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ՝ կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ։
Մեր աչքերը թաց —
Երբ՝ կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ։
արևտխուր +1
«Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին»
Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին։
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր։
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին։
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր։
արևլույս +1
«Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,»
Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
Օ, նայի՜ր հեռուն.—
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում…
Օ, նայի՜ր հեռուն.—
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում…
արևլույս +1
«Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,»
Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,
Օրորվում են ալիքները լճերի։
— Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք.
Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի։
Օրորվում են ալիքները լճերի։
— Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք.
Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի։
բնությունարև +1
«Հրոտ, հրաշեկ ոսկին արևի՝»
Հրոտ, հրաշեկ ոսկին արևի՝
Հրդեհված հոգու հովն է երևի…
Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա —
Լեռնային վանքի խաչերի վրա։
Հրդեհված հոգու հովն է երևի…
Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա —
Լեռնային վանքի խաչերի վրա։
արևսեր +1
«Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին —»
Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին —
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին։—
Հեռաստանները հացի — ոսկեգույն, ոսկեգույն։—
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն։—
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին։—
Հեռաստանները հացի — ոսկեգույն, ոսկեգույն։—
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն։—
արևբնություն +1
«Արևը — որպես մի ոսկի թիթեռ»
Արևը — որպես մի ոսկի թիթեռ։
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ։
Զնգում են թևերն՝ արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար։
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ։
Զնգում են թևերն՝ արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար։
արևժամանակ +1
«Ու թուլացած, ու սփրթնած կմարի»
Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Արևի ոսկին —
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին։
Արևի ոսկին —
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին։
ժամանակտխուր +1
«Ու կտարածվի մի տրտում մշուշ»
Ու կտարածվի մի տրտում մշուշ
Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ —
Խանձված հոգում…
Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ —
Խանձված հոգում…
տխուրհիշողություն +1
Մանուշակագույն
«Կապույտից հետո և ոսկուց հետո,»
Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն…
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն…
հիշողությունտխուր +1
«Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—»
Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
տխուրկարոտ +1
«Ու տրտում էին քո աչքերը թաց,»
Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն…
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն…
տխուրսեր +1
«Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության»
Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…
տխուրհիշողություն +1
«Աղոթքի պես, երգի պես»
Աղոթքի պես, երգի պես
Հոգիս ճախրեց դաշտերում.
Միայն զգում էի ես
Քո հմայքն ու քո հեռուն…
Հոգիս ճախրեց դաշտերում.
Միայն զգում էի ես
Քո հմայքն ու քո հեռուն…
աղոթքերազ +1
«Քո՜ւյր, երազներն այրվեցին ու անցան,»
Քո՜ւյր, երազներն այրվեցին ու անցան,
Եվ ջի՛նջ մնաց քո աչքերում, իմ հոգում —
Մի սրբացած, անրջացած ծիածան՝
Վերջի՛ն սիրո մի լուսավոր ամոքում։
Եվ ջի՛նջ մնաց քո աչքերում, իմ հոգում —
Մի սրբացած, անրջացած ծիածան՝
Վերջի՛ն սիրո մի լուսավոր ամոքում։
երազհիշողություն +1
Հրաժեշտի երեկո
«Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,»
Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն…
Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն…
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն…
Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն…
բաժանումտխուր +1
«Դու մոտեցար որպես քույր…»
Դու մոտեցար որպես քույր — ու հեռանում ես ահա,
Աղոթք դարձած, խնկաբույր — դու հեռանում ես ահա։
Ինչո՞ւ եկար, և ինչո՞ւ անրջացար ու չկաս.
Հրաժեշտի մի համբույր — ու հեռանում ես ահա…
Աղոթք դարձած, խնկաբույր — դու հեռանում ես ահա։
Ինչո՞ւ եկար, և ինչո՞ւ անրջացար ու չկաս.
Հրաժեշտի մի համբույր — ու հեռանում ես ահա…
բաժանումսեր +1
«Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ»
Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու
Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու…
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու
Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու…
բաժանումկարոտ +1
«Կանցնեն օրերը բոլոր»
Կանցնեն օրերը բոլոր
Եվ տրտմորեն խոնարհ, գոհ, —
Այն Կայանը հեռավոր
Կհասնենք մի երեկո։
Եվ տրտմորեն խոնարհ, գոհ, —
Այն Կայանը հեռավոր
Կհասնենք մի երեկո։
ժամանակմահ +1
Գազելներ
«Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,»
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,
Սիրտդ լցվի թող հեքիաթով — դու խմի՜ր
Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ
Հոգիդ լցնի կապույտ կաթով — դու խմի՜ր։
Սիրտդ լցվի թող հեքիաթով — դու խմի՜ր
Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ
Հոգիդ լցնի կապույտ կաթով — դու խմի՜ր։
երազկյանք +1
«Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,»
Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում։
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում։
Կարկաչում են ու կանչում են, կապույտում։
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում։
պոեզիակարոտ +1
«Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ»
Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ.
Իմ երգում ինձ կգտնե՞ս — չգիտեմ։
Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզ — չգիտեմ։
Իմ երգում ինձ կգտնե՞ս — չգիտեմ։
Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզ — չգիտեմ։
պոեզիասեր +1
«Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ»
Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ։
Բռնկվում է նա ու մարում — մի ոսկի օղակ։
Ո՞վ չի գտել — ժպտալո՛վ, ժպտալո՛վ —
Անդուլ վազքի ճանապարհում — մի ոսկի օղակ…
Բռնկվում է նա ու մարում — մի ոսկի օղակ։
Ո՞վ չի գտել — ժպտալո՛վ, ժպտալո՛վ —
Անդուլ վազքի ճանապարհում — մի ոսկի օղակ…
խոհսեր +1
«Դու կապույտը սիրեցիր — չգտար,»
Դու կապույտը սիրեցիր — չգտար,
Սիրտդ դարձավ ձյունաձիր — չգտար։
Երկինքներին՝ հեռավո՛ր, հեռավո՛ր՝
Դու մանկորեն ժպտացիր — չգտար։
Սիրտդ դարձավ ձյունաձիր — չգտար։
Երկինքներին՝ հեռավո՛ր, հեռավո՛ր՝
Դու մանկորեն ժպտացիր — չգտար։
երազտխուր +1
«Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին»
Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին։
Դղյակի մեջ մենության — բախտի կանչ է քո հոգին։
Եվ մենակ է, քույր-աղջիկ, այնքան մենակ ու տրտում.
Իրիկնային կապույտում մի ճաճանչ է քո հոգին…
Դղյակի մեջ մենության — բախտի կանչ է քո հոգին։
Եվ մենակ է, քույր-աղջիկ, այնքան մենակ ու տրտում.
Իրիկնային կապույտում մի ճաճանչ է քո հոգին…
մենությունտխուր +1
«Բոլոր խոսքերն իմ երգում — ճաճանչներ են լոկ»
Բոլոր խոսքերն իմ երգում — ճաճանչներ են լոկ։
Կապույտ միգում — ոսկեգույն ճաճանչներ են լոկ։
Քո աչքերից, քո դեմքից, քո լուսե երկրից
Ճառագայթված իմ հոգում — ճաճանչներ են լոկ
Կապույտ միգում — ոսկեգույն ճաճանչներ են լոկ։
Քո աչքերից, քո դեմքից, քո լուսե երկրից
Ճառագայթված իմ հոգում — ճաճանչներ են լոկ
պոեզիասեր +1
«Քո՜ւյր, իմ հոգին լուռ ու տարտամ — մի ստվեր է լոկ,»
Քո՜ւյր, իմ հոգին լուռ ու տարտամ — մի ստվեր է լոկ,
Դղյակի մեջ քո մենության — մի ստվեր է լոկ։
Եթե նայես կճանաչես, կտեսնես հանկարծ,
Որ ձևերիդ այնքա՛ն նման — մի ստվեր է լոկ։
Դղյակի մեջ քո մենության — մի ստվեր է լոկ։
Եթե նայես կճանաչես, կտեսնես հանկարծ,
Որ ձևերիդ այնքա՛ն նման — մի ստվեր է լոկ։
մենությունտխուր +1
«Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի»
Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի.
Թե լուռ լինենք, լուռ ու հեզ — կապույտը ո՞ւր կտանի։
Նա — տրտմունակ մի կարոտ, նրա անունը սակայն
Ո՜չ դու գիտես, քո՜ւյր, ոչ ես, — կապույտը ո՞ւր կտանի…
Թե լուռ լինենք, լուռ ու հեզ — կապույտը ո՞ւր կտանի։
Նա — տրտմունակ մի կարոտ, նրա անունը սակայն
Ո՜չ դու գիտես, քո՜ւյր, ոչ ես, — կապույտը ո՞ւր կտանի…
խոհերազ +1
«Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, —»
Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, —
Հմայված ու հեզ — ճախրել ու գնալ…
Երկնքից — երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես — ճախրել ու գնա՛լ…
Հմայված ու հեզ — ճախրել ու գնալ…
Երկնքից — երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես — ճախրել ու գնա՛լ…
մահերազ +1
«Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—»
Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի…
Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի…
Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…
տխուրաղոթք +1
«Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քո՜ւյր,»
Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քո՜ւյր,
Կյանքը այնքան մեղկ ու անգույն ու անբեր է, քո՜ւյր։
Մահը անուշ, անրջալույս տրտմություն ունի.
Կյանքը սակայն շաչող, փախչող, անհամբեր է, քո՜ւյր։
Կյանքը այնքան մեղկ ու անգույն ու անբեր է, քո՜ւյր։
Մահը անուշ, անրջալույս տրտմություն ունի.
Կյանքը սակայն շաչող, փախչող, անհամբեր է, քո՜ւյր։
մահկյանք +1
«Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր,»
Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր,— աչքերդ փակի՛ր։
Թարթիչներդ թող չթարթեն միգում,
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։
Հոգնաբեկ, տխուր,— աչքերդ փակի՛ր։
Թարթիչներդ թող չթարթեն միգում,
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։
տխուրերազ +1
«Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա, —»
Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա, —
Հոգեվար հոգուս — աչքերիս վրա…
Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՛ր մատներդ լույս — աչքերիս վրա…
Հոգեվար հոգուս — աչքերիս վրա…
Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՛ր մատներդ լույս — աչքերիս վրա…
մահտխուր +1
«Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, —»
Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, —
Ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՛ն քույր…
Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ.
Մահն է թեթև՛, մահն է բարի՛, անմարմին քույր…
Ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՛ն քույր…
Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ.
Մահն է թեթև՛, մահն է բարի՛, անմարմին քույր…
մահերազ +1
«Որքան ցավ կա, որքան ցա՛վ կա այս կարոտում իրիկնային,»
Որքան ցավ կա, որքան ցա՛վ կա այս կարոտում իրիկնային,
Ինչ տենչում ենք մի՞թե կտա այս կարոտը իրիկնային…
Թաց աչքերդ հովն է շոյում շիրիմների փսփսուկով.
Թաց աչքերի՛դ գուցե գթա այս կարոտը իրիկնային…
Ինչ տենչում ենք մի՞թե կտա այս կարոտը իրիկնային…
Թաց աչքերդ հովն է շոյում շիրիմների փսփսուկով.
Թաց աչքերի՛դ գուցե գթա այս կարոտը իրիկնային…
կարոտվիշտ +1
«Թող ապրի հոգին — կապույտ վանդակում»
Թող ապրի հոգին — կապույտ վանդակում.
Կան գանձեր անգին — կապույտ վանդակում։
Դու — ծարավ աղջիկ, կապույտը — գինի.
Դու — արբած մի կին — կապույտ վանդակում։
Կան գանձեր անգին — կապույտ վանդակում։
Դու — ծարավ աղջիկ, կապույտը — գինի.
Դու — արբած մի կին — կապույտ վանդակում։
կյանքերազ +1
«Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա»
Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա։
Մթնում է ահա քո կապույտ հեռուն — ու մեռնում է նա։
Մեռա՜ծ, մարած աստղ՝ նա ինչո՞ւ ընկավ երկինքները քո.
Նա ինչո՞ւ վառվեց երկրի խավարում — ու մեռնում է նա։
Մթնում է ահա քո կապույտ հեռուն — ու մեռնում է նա։
Մեռա՜ծ, մարած աստղ՝ նա ինչո՞ւ ընկավ երկինքները քո.
Նա ինչո՞ւ վառվեց երկրի խավարում — ու մեռնում է նա։
մահտխուր +1
«Իրիկնային քո՜ւյր իմ հեզ, մեռելի՛ պես դու անցի՜ր,»
Իրիկնային քո՜ւյր իմ հեզ, մեռելի՛ պես դու անցի՜ր,
Թող զանգերը օրհներգեն ու օրհնե՜ն քեզ, — դու անցի՜ր։
Վարդե՛ր թափեմ արծաթե, արծաթե աստղեր՝
Դիակառքիդ, հոգո՛ւդ մեջ, դագաղիդ մեջ, — դու անցիր…
Թող զանգերը օրհներգեն ու օրհնե՜ն քեզ, — դու անցի՜ր։
Վարդե՛ր թափեմ արծաթե, արծաթե աստղեր՝
Դիակառքիդ, հոգո՛ւդ մեջ, դագաղիդ մեջ, — դու անցիր…
մահբաժանում +1
«Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ»
Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ.
Աղոթք անեմ, խունկեր բուրեմ — ու լռեմ։
Այն կարոտը, որ աչքերդ տվեցին,
Քո՜ւյր, հոգուս մեջ ողջագուրեմ — ու լռեմ։
Աղոթք անեմ, խունկեր բուրեմ — ու լռեմ։
Այն կարոտը, որ աչքերդ տվեցին,
Քո՜ւյր, հոգուս մեջ ողջագուրեմ — ու լռեմ։
կարոտսեր +1
«Շրթունքներիդ հոգեվարքն է, քույր իմ, հեզ —»
Շրթունքներիդ հոգեվարքն է, քույր իմ, հեզ —
Աղո՜թք արա, որ աստղերի մեջ թաղեմ։
Քույր, շրթունքներդ արևին չերկարե՛ս.
Շունչդ սուրա, որ աստղերի մեջ թաղեմ…
Աղո՜թք արա, որ աստղերի մեջ թաղեմ։
Քույր, շրթունքներդ արևին չերկարե՛ս.
Շունչդ սուրա, որ աստղերի մեջ թաղեմ…
մահսեր +1
«Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,»
Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,
Սո՜ւրբ է կարոտդ՝ մոխրագես հոգուս համար։
Դու մի՛ֆ դարձած ու սրբացած մեռելների
Սուգը տոնող տրտում քո՛ղն ես հոգուս համար։
Սո՜ւրբ է կարոտդ՝ մոխրագես հոգուս համար։
Դու մի՛ֆ դարձած ու սրբացած մեռելների
Սուգը տոնող տրտում քո՛ղն ես հոգուս համար։
սերկարոտ +1
«Քեզ կհասնեմ, քո՜ւյր իմ, ես — Ամենտի Երկրում»
Քեզ կհասնեմ, քո՜ւյր իմ, ես — Ամենտի Երկրում։
Երբ հուշ դարձած կքնես — Ամենտի Երկրում…
Կհամբուրեմ, ջի՛նջ այնպես, շրթունքներդ ես,—
Կհամբուրեմ, քո՜ւյր իմ քեզ — Ամենտի Երկրում…
Երբ հուշ դարձած կքնես — Ամենտի Երկրում…
Կհամբուրեմ, ջի՛նջ այնպես, շրթունքներդ ես,—
Կհամբուրեմ, քո՜ւյր իմ քեզ — Ամենտի Երկրում…
մահսեր +1
«Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին»
Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին
Կմոտենա երկրի հեռուն Հավերժական Կապույտին…
Վերջի՜ն սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ.
Դու կմեռնես՝ նայվածքդ հեռուն՝ Հավերժական Կապույտին…
Կմոտենա երկրի հեռուն Հավերժական Կապույտին…
Վերջի՜ն սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ.
Դու կմեռնես՝ նայվածքդ հեռուն՝ Հավերժական Կապույտին…
մահժամանակ +1