Անցնել բովանդակությանը

«Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,»

«Ծիածան» ժողովածու · «Ոսկին»

Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ, Օրորվում են ալիքները լճերի։ — Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք. Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի։ Ահա ճերմակ առագաստները՝ ոսկի Արևի դեմ հարսների պես շիկացած՝ Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի — Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց… Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում, Ոսկենկար դեմքը արև-արքայի — Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում, Որ լաստերի ճանապարհը զարդարի… Առագաստները, ոսկեգույն քող հագած, Արևելյան հարսների պես նազանուտ, — Օրորվելով ճամփա ընկան թևաբաց՝ Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) բնության և արևի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 16