«Հոգին չի մեռնում։ Մարմինը թողած երկրային փոսում»
«Ծիածան» ժողովածու
Հոգին չի մեռնում։ Մարմինը թողած երկրային փոսում —
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում։
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,—
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,— Քո գրկում բերկրի։
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,—
Մայրամուտային Եզերքը Կապույտ,— լույս եզերքը Քո…