«Որքան ցավ կա, որքան ցա՛վ կա այս կարոտում իրիկնային,»
«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»
Որքան ցավ կա, որքան ցա՛վ կա այս կարոտում իրիկնային,
Ինչ տենչում ենք մի՞թե կտա այս կարոտը իրիկնային…
Թաց աչքերդ հովն է շոյում շիրիմների փսփսուկով.
Թաց աչքերի՛դ գուցե գթա այս կարոտը իրիկնային…
Հսկումների պահը սուրբ է.ժպտա՜, ժպտ՜ա, մահացող քույր,
Որ չհանի՛ քեզ Գողգոթա այս կարոտը իրիկնային…