Անցնել բովանդակությանը

«Կանցնեն օրերը բոլոր»

«Ծիածան» ժողովածու · «Հրաժեշտի երեկո»

Կանցնեն օրերը բոլոր Եվ տրտմորեն խոնարհ, գոհ, — Այն Կայանը հեռավոր Կհասնենք մի երեկո։ Եվ ցուրտ հովը, որպես քույր, Կարոտակեզ ու գթոտ, Կհամբուրե սիրալիր Մեր աչքերը արցունքոտ։ Եվ զանգերը կարկաչուն. Հորիզոնից հորիզոն, Տրտո՛ւմ կօրհնեն մեր վերջին Հրաժեշտի երեկոն…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Կանցնեն օրերը բոլոր» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) ժամանակի և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 12