Անցնել բովանդակությանը

«Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—»

«Ծիածան» ժողովածու · «Մանուշակագույն»

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում— Ժպիտը ոսկի. Մայրամուտային մշուշը տրտում՝ Այտերիդ վրա. Եվ, որպես շշուկ չքաղված հասկի, Մեր հոգնած սրտում — Սպասումը, որ ցրտաբեր քամին Հիմա կսուրա… Ստվերներն իջնում ու փարվում էին Դեմքիդ, իմ հոգուն. Մթնում էր հեռուն խանձված հոգու, Որպես իրիկուն. Երազները, քո՛ւյր, երանգներ էին,— Խամրեցին միգում,— Խամրեցին, հանգան մայրամուտային Իրիկնաժամում մանուշակագույն…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) տխրության և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 2 ութատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 16