Անցնել բովանդակությանը

«Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա, —»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա, — Հոգեվար հոգուս — աչքերիս վրա… Հոգնեցի կապույտ մշուշից, մովից. Դի՛ր մատներդ լույս — աչքերիս վրա… Մահու պես քնքուշ դի՛ր մատներդ սուրբ — Խոնջացած, անհույս աչքերիս վրա…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6