Անցնել բովանդակությանը

«Արևից առաջ և ոսկուց առաջ —»

«Ծիածան» ժողովածու · «Կապույտը»

Արևից առաջ և ոսկուց առաջ — Տրտո՛ւմ է այնքան. Խմում է հոգին բաժակը երազ Այդ կո՜ւյս տրտմության։ Արևից առաջ, երբ կապույտը՝ հեզ, Սփրթնա՛ծ, գունա՛տ — Հիվանդ աղջկա երազ է կարծես՝ Աղոտ, լուսակաթ։ Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես Վառվում է հանկարծ։ Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝ Հոգու մեջ հանգած։ Երբ դեռ ո՜չ մի ձայն չի՜ ընկնում հոգու Բաժակի մեջ լուռ։ — Երբ որպես ուրու դեռ քնած ես դու Կապույտում մաքուր։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 16