«Դու մոտեցար որպես քույր…»
«Ծիածան» ժողովածու · «Հրաժեշտի երեկո»
Դու մոտեցար որպես քույր — ու հեռանում ես ահա,
Աղոթք դարձած, խնկաբույր — դու հեռանում ես ահա։
Ինչո՞ւ եկար, և ինչո՞ւ անրջացար ու չկաս.
Հրաժեշտի մի համբույր — ու հեռանում ես ահա…
Գուցե սո՛ւտ է սերը այս — հրաժեշտի մի երազ, —
Քո՜ւյր, հո՛ւշ դարձած հեռավոր, դու հեռանում ես ահա…