Անցնել բովանդակությանը

«Ու թուլացած, ու սփրթնած կմարի»

«Ծիածան» ժողովածու · «Ոսկին»

Ու թուլացած, ու սփրթնած կմարի Արևի ոսկին — Վերջին անգամ եզերքի մոտ կամարի Բռնկված կրկին։ Ու կապույտը՝ արևի մոտ շիկացած, Վարդագույն — Քո՜ւյր, կփռի դեմքիդ վրա — ամոթխած Կարմրություն։ Ու կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում Կամարի — Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում— Կմարի…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ու թուլացած, ու սփրթնած կմարի» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) ժամանակի և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 12