Անցնել բովանդակությանը

«Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար, Սո՜ւրբ է կարոտդ՝ մոխրագես1 հոգուս համար։ Դու մի՛ֆ2 դարձած ու սրբացած մեռելների Սուգը տոնող տրտում քո՛ղն ես հոգուս համար։ Իրիկնային մեռելոցի այս սուրբ պահուն — Հի՜ն կարոտի վերջին դողն ես հոգուս համար…

Ծանոթագրություններ

  1. 1 մոխրագես — ալեխառն մազերով
  2. 2 միֆ — առասպել` ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատյերացումներն ու ըմբռնումները. փխբ. չիրականացված` իբրև առասպել հիշվող բան
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6