«Քո՜ւյր, արցունքները — մաքուր»
«Ծիածան» ժողովածու · «Կապույտը»
Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր։
Ղողանջնե՛ր են — լուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛.
Ղողանջնե՜ր են — թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛…
«Ծիածան» ժողովածու · «Կապույտը»
Ստեղծագործության մասին
Եղիշե Չարենցի «Քո՜ւյր, արցունքները — մաքուր» ութնյակ բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) վիշտի և սիրո մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։