Անցնել բովանդակությանը

«Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի. Թե լուռ լինենք, լուռ ու հեզ — կապույտը ո՞ւր կտանի։ Նա — տրտմունակ մի կարոտ, նրա անունը սակայն Ո՜չ դու գիտես, քո՜ւյր, ոչ ես, — կապույտը ո՞ւր կտանի… Կորցրել ենք աշխարհի ճամփաները հին. Իմ ո՛րբ ընկեր, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) խոհի և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող՝ բաժանված 3 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6