«Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—»
«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»
Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի…
Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…
Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ1
Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի…
Ծանոթագրություններ
- 1 բիլ — երկնագույն, կապույտ