«Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, —»
«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»
Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, —
Հմայված ու հեզ — ճախրել ու գնալ…
Երկնքից — երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես — ճախրել ու գնա՛լ…
Դեպի Ամենտի եզերքը կապույտ —
Քո՜ւյր, ղողանջի պես ճախրել ու գնալ…