«Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ»
«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»
Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ.
Իմ երգում ինձ կգտնե՞ս — չգիտեմ։
Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզ — չգիտեմ։
Գուցե ե՜ս եմ՝ քո երգում, գուցե ի՜նձ ես դու երգում.
Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ…