Անցնել բովանդակությանը

«Ու տրտում էին քո աչքերը թաց,»

«Ծիածան» ժողովածու · «Մանուշակագույն»

Ու տրտում էին քո աչքերը թաց, Ու մթնում էին գույներն իմ հոգում, Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց Դեմքդ մշուշում մանուշակագույն… Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում Լույսի ճաճանչներ ճախրելով անցան — Ու բացվեց հանկարծ միգամած1 հեռուն՝ Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան… Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց, Մի վերջին անգամ բռնկվեց միգում, Որ ծիածանե քո աչքերը թաց Ու տրտում հոգիս մանուշակագույն…

Ծանոթագրություններ

  1. 1 միգամած — մառախլապատ, մեգ — մառախուղի թանձր շերտը

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ու տրտում էին քո աչքերը թաց,» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) տխրության և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 12