«Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,»
«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,
Սիրտդ լցվի թող հեքիաթով — դու խմի՜ր
Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ
Հոգիդ լցնի կապույտ կաթով — դու խմի՜ր։
Թող լո՜ւռ լինի. անրջավոր ու տրտում —
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր։