Անցնել բովանդակությանը

«Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ»

«Ծիածան» ժողովածու

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ, Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ. Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ, Որ երազը չդառնա Գողգոթայի1 ճանապարհ…

Ծանոթագրություններ

  1. 1 Գողգոթա — բարձունք Երուսաղեմում, որտեղ ըստ Ավետարանի խաչվել է Քրիստոսը. փխբ. ինքնազոհողության և բարոյական տառապանքի խորհրդանիշ. այստեղ՝ կառափնարան, տանջարան։

Ստեղծագործության մասին

Ժանր Քառյակ
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 4