Անցնել բովանդակությանը

«Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,»

«Ծիածան» ժողովածու · «Հրաժեշտի երեկո»

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն, — Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն… Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն… Եվ թող ծալվե՛ն, ձուլվե՛ն, մարվե՛ն իրիկնային կապույտում Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում։ Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից-հորիզոն, Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 8