Անցնել բովանդակությանը

«Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, —»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, — Ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՛ն քույր… Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ. Մահն է թեթև՛, մահն է բարի՛, անմարմին քույր… Ետ չնայե՜ս, ետ չնայե՜ս թաց աչքերով, Դու իմ վերջի՛ն, իրիկնայի՛ն, աստղայի՛ն քույր…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, —» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) մահվան և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող՝ բաժանված 3 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6