Անցնել բովանդակությանը

«Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին —»

«Ծիածան» ժողովածու · «Ոսկին»

Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին — Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին։— Հեռաստանները հացի — ոսկեգույն, ոսկեգույն։— Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն։— Աչքերիդ մեջ, հոգուս մեջ, քո՜ւյր իմ, կա՜ր, քո՜ւյր իմ, կար— Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկեվառ։— Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար՝— Արտերի գիրկը բերրի՝ մի հեշտություն հրավառ։— Ու ժպտում էր բռնկված ոսկին՝ անշեջ ու անփույթ՝— Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՜ մեջ կապույտ։— Եվ հավատում էի ես հասկերի խոսքին,— Ու վառվում էր կապույտում արևի ոսկին…—

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին —» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) արևի և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 6 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 12