Անցնել բովանդակությանը

«Հրոտ, հրաշեկ ոսկին արևի՝»

«Ծիածան» ժողովածու · «Ոսկին»

Հրոտ, հրաշեկ ոսկին արևի՝ Հրդեհված հոգու հովն է երևի… Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա — Լեռնային վանքի խաչերի վրա։ Փարվել է վանքի ոսկեթև խաչին՝ Ժպտավառ՝ որպես համբույրն առաջին։ Որպես կարմրությունն այն այրող, հրոտ Հարսնական դեմքիդ՝ ամոթխած կարոտ… Որպես թափանցիկ կարմրությունն հոսող Այտերիդ վրա՝ ոսկեգույն մի շող…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Հրոտ, հրաշեկ ոսկին արևի՝» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) արևի և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ բաժանված 5 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 10