Անցնել բովանդակությանը

«Արևի ոսկին ինչո՞ւ է փակում»

«Ծիածան» ժողովածու · «Ոսկին»

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում Մեր աչքերը թաց — Երբ՝ կապույտ երազն արթնացած հոգում՝ Նայում ենք հանկարծ։ Երբ բաց ենք անում աչքերս՝ կապույտ, Աստղային նիրհից, — Որ տեսնենք ոսկու ծիծաղը՝ անփույթ Հղացած հրից։ Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման, Ոսկին արևի — Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության՝ Վերջի՜ն բարևի…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 12