Անցնել բովանդակությանը

«Առավոտ կանուխ, երբ արև չկա,»

«Ծիածան» ժողովածու · «Կապույտը»

Առավոտ կանուխ, երբ արև չկա, Լուռ զգում եմ ես,— Որ լուսե հոգին քնած աղջկա Մոտի՜կ է այնպես։ Ու լսում եմ ես, լսում եմ միայն, Երազուն — տրտում։ Ժպտում է հոգիս անդորր տրտմության Գունատ կապույտում։ Զգում է հոգիս շրթերի վրա՝ Անմարմին, դողդոջ — Կապույտ, երկնագույն համբույրը նրա — Լուսավո՜ր քրոջ։

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Առավոտ կանուխ, երբ արև չկա,» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) երազի և լույսի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 12