Անցնել բովանդակությանը

«Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում, Կարկաչում են ու կանչում են, կապույտում։ Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում — Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում։ Երազներ կան, որ կարոտներ են միայն, Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6