Անցնել բովանդակությանը

«Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին Կմոտենա երկրի հեռուն Հավերժական Կապույտին… Վերջի՜ն սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ. Դու կմեռնես՝ նայվածքդ հեռուն՝ Հավերժական Կապույտին… Եվ մարմինը քո խնկաբույր — հնամենի խունկեղեգ — Կայրեմ որպես զոհաբերում — Հավերժական Կապույտին…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6