Անցնել բովանդակությանը

«Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա։ Մթնում է ահա քո կապույտ հեռուն — ու մեռնում է նա։ Մեռա՜ծ, մարած աստղ՝ նա ինչո՞ւ ընկավ երկինքները քո. Նա ինչո՞ւ վառվեց երկրի խավարում — ու մեռնում է նա։ Շողի պես վերջին, աստղոտ երկնքից ընկած շողի պես՝ Աչքերիդ վճիտ ցո՜ղն է համբուրում — ու մեռնում է նա…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6