Անցնել բովանդակությանը

«Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ. Աղոթք անեմ, խունկեր բուրեմ — ու լռեմ։ Այն կարոտը, որ աչքերդ տվեցին, Քո՜ւյր, հոգուս մեջ ողջագուրեմ — ու լռեմ։ Այն կարոտով իրիկնային ու անուշ — Բոբիկ ոտքերդ համբուրեմ ու լռեմ…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) կարոտի և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող՝ բաժանված 3 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6