Անցնել բովանդակությանը

«Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին»

«Ծիածան» ժողովածու · «Ոսկին»

Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին։ — Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին։ Կարապները լճերի մեջ, ջրերի վրա Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա։ Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,— Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում։ Խաչը վանքի, ե՛րգը զանգի — կապույտում վերջին. — Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին… Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի. Նա — մի երազ, ոսկի միրաժ1 արթնացած խոսքի։ Ու արևի թևը ահա լճերի նիրհում Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն… Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս։ Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ։ Քույր, վայրկյանը սրբազան է — բռնկում ու մահ. Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա։ Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին. — Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ,— ու նայի՛ր խաչին…

Ծանոթագրություններ

  1. 1 միրաժ — օդատեսիլ. տեսողական երևույթ, որ տեղի է ունենում շոգ կլիմաներում, մանավանդ ավազոտ անապատներում, երբ հորիզոնից դուրս գտնվող առարկաները կամ երկնքի մի մասը երևում են օդի մեջ. փխբ. խաբուսիկ` ցնորական երևույթ
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 18