Անցնել բովանդակությանը

«Արևը — որպես մի ոսկի թիթեռ»

«Ծիածան» ժողովածու · «Ոսկին»

Արևը — որպես մի ոսկի թիթեռ։ Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ։ Զնգում են թևերն՝ արնագույն ու վառ. Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար։ Վառվում են, վառվում կապույտում անծիր Թևերը նրա ու պսակը հիր։ Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ։ Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 8