Անցնել բովանդակությանը

«Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին։ Դղյակի մեջ մենության — բախտի կանչ է քո հոգին։ Եվ մենակ է, քույր-աղջիկ, այնքան մենակ ու տրտում. Իրիկնային կապույտում մի ճաճանչ է քո հոգին… Ո՞ւմ ես կանչում և ինչո՞ւ. զանգերը ո՞ւմ են կանչում. Բայց չե՛ս գտնի, քո՜ւյր-աղջիկ, թող չկանչե քո հոգին…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6