Անցնել բովանդակությանը

«Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,»

«Ծիածան» ժողովածու · «Կապույտը»

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր, Կապույտը — թախիծ. Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր, Ու հստակ, ու ջինջ։ Կապույտը քրոջ աչքերի անհուն Առավոտն է թաց։ Կապույտում հոգիս մի հին իրիկուն Անզո՜ր հեծկլտաց։ Կապույտը ծեգին աղոթքի կանչող Ղողանջն է զանգի։ Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող Հոգու, երկնքի։ Կապույտում անսուտ խոսքեր են հոսում Երկնքից — երկինք։ Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում Սրբացած կնիք։ Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի Մանկական սրտում — Հոսում է, որպես լուսավոր գինի — Հոգու կապույտում։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 20