Անցնել բովանդակությանը

«Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քո՜ւյր,»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քո՜ւյր, Կյանքը այնքան մեղկ ու անգույն ու անբեր է, քո՜ւյր։ Մահը անուշ, անրջալույս տրտմություն ունի. Կյանքը սակայն շաչող, փախչող, անհամբեր է, քո՜ւյր։ Կյանքի կանչը անկումների ազդարար է լոկ. Մահը սակայն Կապույտ Երկրի մի բանբեր է, քույր…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քո՜ւյր,» բանաստեղծությունը («Ծիածան» ժողովածուից) մահվան և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող՝ բաժանված 3 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6