Անցնել բովանդակությանը

«Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ»

«Ծիածան» ժողովածու · «Գազելներ»

Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ։ Բռնկվում է նա ու մարում — մի ոսկի օղակ։ Ո՞վ չի գտել — ժպտալո՛վ, ժպտալո՛վ — Անդուլ վազքի ճանապարհում — մի ոսկի օղակ… Բայց ես ինչո՞ւ, քու՜յր իմ, ինչու տրտմեցի այնքան, Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ծիածան
Տողերի թիվ 6