Հեթանոս երգեր
Ժողովածու · 1912
Դանիել Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուն (1912)՝ հեթանոս Հայաստանի կենսախինդ ու իմաստապաշտ ոգու վերակոչում, ուր բնությունը, կիրքն ու դիցաբանությունը միահյուսվում են։ Բաղկացած է երեք մասից՝ «Հեթանոս երգեր», «Հարճը» և «Գողգոթայի ծաղիկներ»։
Բանաստեղծությունների ցանկ
Հեթանոս երգեր
Ես կերգեմ Գինին — Բագիններուն ծիծաղը և խորաններուն արյունը: Դարերու կյանքը կերգեմ, հանուն հաճույքի և տառապանքի գեղեցկության: Փա՜ռք Սաբինային. Բագոս կը պսակվի:
1 Գեղեցկության արձանին 2 Վանատուր 3 Երեք քույրեր 4 Հեթանոսական 5 Կղեոպատրա 6 Ջուրին վրա 7 Ո՜ տալիթա 8 Ադոնիսի մը 9 Արեվելյան բաղանիք 10 Գրգանք 11 Ո՛վ լալագե 12 «Օրհնյալ ես դու ի կանայս…» 13 Հին սեր 14 Վենետիկ 15 Առաջին մեղքը 16 Անահիտ 17 Ականջներուն 18 Սանդուռնական 19 Գինարբուքեն վերջ 20 Մեռած աստվածներուն 21 ԲեգասՀարճը
Փա՜ռք Սաբինային. Ներոն կ'արբենա:
22 ՀարճըԳողգոթայի ծաղիկներ
Փա՜ռք Սաբինային. Քրիստոս կը պատարագե:
23 Աստուծո լացը 24 Ճանապարհ խաչի 25 Լույսը 26 Տրտունջք 27 Առկայծ ճրագ 28 Խեղդված միջատը 29 Բանուորուհին 30 Մենավոր 31 Միջոն 32 Դաշտերու տղան 33 Սպասում 34 Ընկեցիկը 35 Պատգամավորներն 36 Մեռնող բանվոր 37 Խաբված կույսեր 38 Մեքենաները 39 Մամուս աղոթքը 40 Ճիվաղը կանցնի 41 Գիրքերուն մեջ 42 Դադար 43 Մայիս մէկ 44 Հրաշքին աղբյուրը 45 Լքում 46 Սիրտս է հոգնած 47 Վարուժնակիս 48 Անիշխանուհին 49 Եփրեմ 50 Մատյանն ահա…Հեթանոս երգեր
Ես կերգեմ Գինին — Բագիններուն ծիծաղը և խորաններուն արյունը: Դարերու կյանքը կերգեմ, հանուն հաճույքի և տառապանքի գեղեցկության: Փա՜ռք Սաբինային. Բագոս կը պսակվի:
Գեղեցկության արձանին
Օլիմպոսի ամենեն խոր արգանդեն.
Եվ իմ մուրճիս տակ ըզգենու հըրեղեն
Միս մը կընոջ, լույսով, տենդով սըրարբած։
Վանատուր
Մեկ ծագեն մյուսը կանցնիս
Հայրենական դաշտերուն։
Մեռա՜ն բոլոր մեծ աստվածները, իրենց
Երեք քույրեր
Նըման երեք Շընորհներուն.
Երեքն երեք ուխտեր ըրին
Առջևն երեք բագիններուն։
Հեթանոսական
Ու աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին,
Ես Արքա մ'եմ այս գիշեր Արևելքի ճոխությանց,
Եվ ունիմ գահ ու գանձեր, ճերմակ կիներ հերապանծ։
Կղեոպատրա
Հընչեց տավիղ, հընչեց վին..
Եթովպիացի մ'ոպնիազ
Կ'երգե՝ քիթին վրա կուրին.
Ջուրին վրա
Լուսինն է ցաթեր, վերքի պես լանջքիս.
Երգդ, իբրև ըսպունգ, կը ծըծե ահա
Աստղերն երկընքին, արցունքներն աչքիս։
Ո՜ տալիթա
Կապելադ, ո՛ Տալիթա։
Բե՛ր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտ
Մատերդ ի վար պըղպըջա։
Ադոնիսի մը
Զոր ծովն ոտքիդ տակ նետեց վիհերեն։
Արշալույսին դեմ խեփոր մը բացիր,
Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ'հոյաշեն։
Արեվելյան բաղանիք
Եբենոս դո՛ւռն հաստաբեստ՝ որ կը ծեծվի միշտ թակով,
Եվ անընդհատ կը քըրտնի, կը ճըռընչե ուժասպառ
Հուրիներուն ետևեն՝ որոնք դանդա՜ղ կը մըտնեն։
Գրգանք
Ափը լճակին մենավոր՝
Ուր տընակս իմ կախարդորեն շիներ եմ՝
Ձեռն ի ծընոտ ըսպասեցի իր գալուն։
Ո՛վ լալագե
Ես քեզի հետ, ծանր ամիսին հըղությանդ,
Այգիիս մեջ ման եկա
Պըտղաբերձ օր մը աշնան։
«Օրհնյալ ես դու ի կանայս…»
Ու ես առջևըդ, գորգին վրա ծընրադիր,
Համբուրեմ խաժ երակներն
Այդ ձեռքերուդ՝ որոնցմե լույս կը ծորի,
Հին սեր
Եկան նըստիլ շուքին ներքև ծիրանվույն՝
Որուն քընքույշ Ծաղիկներն էին զարդարեր
Օր մը գըլուխը հանվույն։
Վենետիկ
Զոր Իտալիան գինով սընույց,
Եվ Արևելքն իր զարդերով անգին,
Պըճնեց վեհ ճակատդ ու ոտքերըդ լույծ։
Առաջին մեղքը
Ան ամեն օր ուլն իր կապույտ աչերով.
Ոտքերը մերկ էին և միշտ ալ վըստահ
Մեն մի քայլին՝ շուշան վրա կոխելու։
Անահիտ
Խունկերն անույշ, զոհն այնտեղ չի՛ արյունիր։
Կուգա լոկ բույր մը համպար
Խորխի՝ զոր հոն թողեր է օձ մը կարմիր։
Ականջներուն
Ամենանուրբ մասն եք դուք իմ նըրբագեղ մարմինին.
Լոկ դո՛ւք կըրնաք հաղորդել երգը քնարիս լարերուն
Իր ըսքողած հոգիին։
Սանդուռնական
Ծովափին վրա, գոհարազարդ բոզի պես,
Անթիվ ջահերն իր կը վառե։ Երբ տակավ
Հըռընդյունները սըղոցին կը լըռեն,
Գինարբուքեն վերջ
Սըրահն է լուռ։ Կոչնականներն հեռացան։
Ջահերն ոսկի դեռ կը վառին մոլեգնած,
Եվ կը հեղուն, սեղաններուն վրա անձայն,
Մեռած աստվածներուն
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Բեգաս
Բե՛գաս, հրեղեն ձիս,
Երկնամուխ լեռն արևուն մեջ կը շողա
Զերդ շափյուղա.
Հարճը
Փա՜ռք Սաբինային. Ներոն կ'արբենա:
Գողգոթայի ծաղիկներ
Փա՜ռք Սաբինային. Քրիստոս կը պատարագե:
Աստուծո լացը
Դեռ Ոչընչությունն այս Տիեզերքին՝
Ես կարծեմ Աստված բան մը կ'որոներ՝
Որ դարման ըլլա տաղտուկի վերքին։
Ճանապարհ խաչի
Դուն որ փըշապատ գըլուխ մ'ունեցար՝
Գըթա՛ իմ գըլխուս.
Դերաներըդ զայն քարկոծեցին հար
Լույսը
Ուղին երկա՛ր է. սալարկված է ուղին
Կայծքարերով, ցանկված՝ մուրտի փուշերով.
Ուղին շեղ է ճառագայթի մ'հանգունակ։
Տրտունջք
Նիրվանայիդ աստղահեռ կու գամ դըռները բաղխել։
Իմ վիշտըս դուն կըրեցիր, դուն կըրնաս զայն հասկընալ՝
Մարդիկներե ծանակված մահաբաղձիկ տրտմությունս
Առկայծ ճրագ
Պիտի դառնայ կռիւէն տղաս յաղթական. — Հա՛րս, քիթը ա՛ռ պատրոյգին․
Սայլ մը կեցաւ դրան առջեւ, հորին քով. — Հա՛րս, վառէ՛ լոյսը ճրագին։
Տղաս կու գայ ճակատն հպարտ դափնիով. — Հա՛րս, բեր ճրագը շեմին։
Խեղդված միջատը
Աչքիս մեջ՝ որ քեզ ծով մ'եղավ անհուն։
Ափունքի մ'հույսով ի զուր լըլկեցիր
Թևերդ այդ մըռայլ ալիքներուն վրա՝
Բանուորուհին
Ուրուականի պէս կ'անցնիս.
Եւ կուսագեղ գըլուխիդ վրայ կ'արտասուէ
Տերեւաթափ վարդենիս։
Մենավոր
Երկընքին տակ, ադամանդի նըման ցուրտ,
Ուղեկորույս հովը կ'անցնի մայելով։
Վըճիտ լույսերն աստղերուն
Միջոն
Իր հայրենիքն օվկիանն էր, և նավը իր օրորոց։
Քամին հավետ կը լիզեր կուրծքն արևեն թըխացած.
Նըստած էր ա՛ղը ծովուն ճակատին վրա քրտնազօծ։
Դաշտերու տղան
Սիրտըդ սըրտին, ձեռքդ ձեռքին մեջ մորկանդ,
Պահ մը կանգ առ, ո՛վ մանուկ
Վեր վերցուցած ծաղկալի փեշդ որ ինձի
Սպասում
Նըստան տղաքն ու կինը ծեր բանվորին։
Մեջտեղը լուռ կը պաղի
Ոսպապուրն իր գոլորշիին մեջ անդորր։
Ընկեցիկը
Կես գիշերին, հո՜ն, մայրը առավ կանգ
Հույզեն կը դողա սիրտը, զերդ տերև.
Մարմինը ձյունեն հագեր է պատանք։
Պատգամավորներն
Ճանճ մը կըտուրիդ կ'երթաս ծաղկավետ ո՞ր այգեստաններ.
Ո՞ր աշտարակն է՝ որ գաղջ արևու մեջ է ընկըղմեր.
Ըսե՛, ծիծեռնա՛կ»։
Մեռնող բանվոր
Իբրև ահեղ դամբարան։
Ծյուրախտավոր բանվոր մ'հոն կը վախճանի մազկըռինչ՝
Խարին վրա հոտևան։
Խաբված կույսեր
Հարուստներուն պատմուճան, մերթ ալ պատանք կարելով.
Ասեղն հյուծած մատերնուդ միջև ցուրտեն կը սարսռար…
Հոգինիդ էր անվըրդո՜վ։
Մեքենաները
Արծաթացոլ գըմբեթներն ու տանիքները Քաղքին,
Կը ցըցվի բա՜րձըր կատարը գործատան մըշտագոռ։
Մուխը բարդ բարդ կը պոռթկա բուխերիկեն լայնորկոր՝
Մամուս աղոթքը
Մամս ալևոր կ'ընե աղոթքն իրիկվան։
Գըլխուն վերև սև չըղջիկներ կը դառնան.
Կ'ապրի սըրտին մեջ Աստված։
Ճիվաղը կանցնի
Կ'անցնի սարսափ մը թևին հետ հովերուն,
Եվ բարտիներն անհունորեն կը սարսռան
Աստղերուն մեջ ընկըղմած։
Գիրքերուն մեջ
Ահա ճակատըս այսօր ձեր էջերեն
Վեր կ'առնեմ, դեպի արևն,
Ու կ'անիծեմ րաբունորեն բոլորնիդ…
Դադար
Ինչպես վիշապ մը թըմրած՝ կը նիրհե հնոցը տիտան,
Բուխերիկին կլափին մեջ պահ մը ծուխն է խեղդըվեր.
Ներսը գլանները արշավ, և անիվներն ընդհոլով
Մայիս մէկ
Ձե՜զ կը կանչէ Արևելքէն Արևմուտք,
Ո՛վ դուք
Հացի՛ զոհեր, որ ունիք միշտ արևու
Հրաշքին աղբյուրը
Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն
Վըճիտ Աղբյուրն Հըրաշքին։
Հիվանդներուն թափորն անոր կը դիմե
Լքում
Պարտեզին մեջ բարտիներուն ըստվերներն
Անհունորեն կ'երկարին։
Իրիկուն է։ Այնտեղ մինակ և տըրտում,
Սիրտս է հոգնած
Ո՜չ մեկ գարնան ծաղիկներուն կը սպասե.
Կին մը ապուշ մոլուցքով
Զայն բըզըքտեց. արդ տասը լույս մատերեն
Վարուժնակիս
Որ սըրտիս վրա բացվեցար,
Եվ քեզի հետ բացիր հոգիս վըշտահեղձ
Նոր երազի մը պայծառ։
Անիշխանուհին
Ներքև քու այդ բաղեղնազարդ փեղույրին
Դուն կը թըվիս զոհ մը ինծի՝ բարձրացած
Մարմարակերտ բագինին։
Եփրեմ
Սուր մը հըսկա, դեռ ջերմիկ, ուրկե արյո՜ւն կը հոսի։
Կափարչին տակ կը նիրհե, անմահությամբ սըրարբած։
Շանթն Աստուծո՝ խորտակված։
Մատյանն ահա…
Հոն դարերու կյանքին Երազն, անհատակ,
Եվ Բագոսի քըրմուհիներ վարդերես
Որ կը պարեն բըլուրին վրա, լուսնին տակ,