Անցնել բովանդակությանը

Ջուրին վրա

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Հեթանոս երգեր»

Նըվագե՛ կիթառդ, ո՛վ իմ Մելինա, Լուսինն է ցաթեր, վերքի պես լանջքիս. Երգդ, իբրև ըսպունգ, կը ծըծե ահա Աստղերն երկընքին, արցունքներն աչքիս։ Աշխարհը մոռնա՜նք. ջուրին վրա՝ լուսնին Լուսասփյուռ ճամբա՛ն ըլլա մեր ճամբան… Երբ պըսակեմ գլուխս ողկույզով, Մելի՛ն, Սըրտիս արյուննե՛ն իսկ գինի կ'ըլլան։ Թող երգդ հըրճըվի՜. Ծովը լուսավետ Անդունդին աղով կ'օծե գանգուրներդ՝ Զոր խառնեց ահա սյուքը՝ լարերուդ։ Թող երգդ արփենա՜. լեցուցի գինին Կիթառիդ տոսախ պորտին մեջ հըրուտ… Աստղի՜կն է նըստեր մեր նավուն քիթին։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 14