Սիրտս է հոգնած
«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»
Սիրտս է հոգնած, վիրավո՜ր.
Ո՜չ մեկ գարնան ծաղիկներուն կը սպասե.
Կին մը ապուշ մոլուցքով
Զայն բըզըքտեց. արդ տասը լույս մատերեն
Արյուններս են, որ հատերու պես նուռի,
Կաթիլ կաթիլ կը ծորին…
Սիրտս է հոգնա՜ծ,
Ու սերս իր մեջ վիրավոր։
Հնարս է տըրտում, փըշրըվա՜ծ.
Կը սպասե ոչ մեկ տոնական գինիի.
Կին մանգիտակ ոճիրով
Անոր լարերն աղիքներուս պես փետտեց.
Ու տոսախե պորտին մեջ
Կրթեց թույներն իր ծիծերուն ու լեզվին…
Հնարս է տըրտո՜ւմ,
Ու երգս իր մեջ վիրավոր։
Թեմաներ