Անցնել բովանդակությանը

Սպասում

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Ահավասիկ շուրջն ընդրիկի սեղանին Նըստան տղաքն ու կինը ծեր բանվորին։ Մեջտեղը լուռ կը պաղի Ոսպապուրն իր գոլորշիին մեջ անդորր։ Մայրը հացերը լեղի Իր սըրտին պես բաժներ կըտոր առ կըտոր Տըղոցն համար և ամուսնույն՝ որ գործեն Պիտի դառնա… կը սպասեն… Մըխոտ ճրագին շառ լույսեն Հացերն ամբողջ կարմիր են. Կարծես անոնք թորեին Արյո՜ւն, նըման քրիստոսի մը կողին, Հուրը գույնով քարախի Կ'երազե հոն ըմպանակին մեջ մեծղի։ Խաղաղավետ օրհնությունով մ'ընդհանուր Օծված սեղան, հար և ջուր, Կ'ընեն աղոթքն ըսպասումի մը երկար Երբ իրիկունն հոգնած բանվորը չի գար։ Ինքն է. ահա գոռ սանդալներ կը հընչեն Մայթին վըրա փողոցին… Ի՜նքն է. ո՜հ ո՜չ, դըրացին՝ Որ տընակին առջևեն Կ'անցնի դանդաղ երգին հետ իր քայլերուն։ Խե՜ղճ որդիներ, կի՜ն տըժգույն… Նորեն գլուխնին կը խոնարհեն հուսակտուր Սեղանին վրա՝ ուր կը պաղի ոսպապուրն։ Ո՜հ, ուշացավ ծերունին. Անոնք գիտեն՝ որ ունին Աշխատանքները վըտանգ. Ունի պայթում ամեն հանք. Անոնք գիտեն՝ որ սանդուխներն որմնադրին Մատնըչորեն կը կոտրին։ Եվ մեքենան կը կասկե, Զինքը կըրթող թևը ժիր. Անոնք գիտեն՝ որ աշխատիլն է ոճիր Երբ լուսընկան երդիկին վրա կը հըսկե։ Կու գա. ահա դուռն հյուղին Լալաճըռինչ բացվեցավ իր շեմին վրան. Ի՜նքն է. ո՜չ ո՜չ. է քամին՝ Որ բոթաբեր դըրացիի մը նըման Ներս կը մըտնե, կը սողոսկի ճրագին մեջ՝ Ու բոցին տակ ծըխահարույց կը մեռնի։ Նոթի տղաներն աղիողորմ աչքով գեջ Կը նային մորն երեսն ի վեր տըխրունի… Ինչո՞ւ չեկավ… ո՞ր անիծված ընկերներ Զինքը իրենց ճամբուն մեջ են մոլորեր։ Սուրբ զո՞հն եղավ բանթողի, Թե կը խըմե արդ օդի Գինետան մեջ, սեղանին տակ թըքնելով։ Չեկա՜վ. ահա մորը կուրծքին վրա խորով Կրտսերագույնը լալեն Նընջեց… և դեռ կը սպասեն։ Ո՞վ կը հաղա դըրան առջև, ա՜ն է, ա՜ն։ Անոնք հագն այդ կը ճանչնան։ Կը ճանչնա կինն ամուսնույն Շուքն իսկ ջուրին վրա հոսուն։ Ան կ'երևա՛ ավասիկ. Գլուխն է փոշոտ, փոշոտ լոդիկը բըզիկ. Եվ իր կապույտ տաբատն հին Շըպարն ունի շաղախին։ Դըժնե բիբերը արյունի մեջ ի լող, Կը թավալին կոպերուն տակ շըլմորուն։ Կը նետե մուրճը փողփող Օճախին մեջ. ու դըրան մեջը կանգուն Սեղմած կռուփները ջըղուտ Կ'աղաղակե կընոջ՝ մռունչով մ'առյուծի. — «Բո՜զ հերատուկ, չըսպասեցի՞ր դուն ինձիս։ Շունչը՝ լեցուն գինվո հոտով ժանտաժուտ՝ Կը հուզե հյուղն համորեն։ Կինն ու տղաները զարհուր Կու լա՜ն… լացով կ'օծանեն Սեղանն՝ որուն վրա պաղե՜ր է ոսպապուրն։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 72