Անցնել բովանդակությանը

Երեք քույրեր

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Հեթանոս երգեր»

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Անոնք երեք քույրեր էին Նըման երեք Շընորհներուն. Երեքն երեք ուխտեր ըրին Առջևն երեք բագիններուն։ Երեցն ըսավ. — “Դի՛ք կայծակի, Քե՛զ կը ձոնեմ մազերս ոսկի”։ Միջնեկն ըսավ. — “Ըզգա՛ստ Հիմեն, Քեզ կ'ընծայեմ մատնիս հրեղեն”։ Կըրտսերն ըսավ. — “Վավա՛շ Աստղիկ, Ա՛ռ իմ կույսի գոտիս ծաղիկ”։ Ո՛վ որ մազերն ձոնեց Զևսի՝ Յոթը ազգի յոթ խույր կապեց Գահին վըրա Արտաշեսի։ Ո՛վ որ մատնին տվավ Հիմենին՝ Յոթը չըքնաղ հերոս ծընավ Գերահըզոր Հայաստանին։ Ո՛վ կույս գոտին մեջքեն ձըգեց՝ Ան՝ տառապյալ քույրը եղավ, Եվ բոզնոցին մեջ նուռ ծախեց։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 19